Լուրեր
Մանդատից ու պաշտոնից զրկվելը դատավճիռ չէ,իսկ կապիտուլյանտ ու հողատու լինելը՝ խարան է.Շարմազանով
30.06.2022

Մանդատից կամ պաշտոնից զրկվելը դատավճիռ չէ,խարան է կապիտուլյանտ ու հողատու լինելը ։ Նման գրառում է արել ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքի իր էջում։
«Ռեժիմի ներկայացուցիչներ, հերիք է ընդդիմության ճակատագրից խոսեք։
Դուք «ձեր դարդը լացեք», որ թուրքի առաջ ծնկի եք եկել, հայրենիք եք հանձնել ու հանձնում ։
Դուք ձեր ճակատագրով մտահոգվեք,որ 5.000 հայ մարդու կյանքի ոչնչացման մեղավոր եք։
Իսկ թե ով մանդատից կզրկվի կամ պաշտոնից,դրանք «խուրդա» թեմաներ են:
Մանդատից ու պաշտոնից զրկվելը դատավճիռ չէ,իսկ կապիտուլյանտ ու հողատու լինելը՝ խարան է»,-գրել է նա։