Լուրեր
Ձեզ շնորհակալ եմ, պարոն նախագահ, որ չեմ ամաչել երբևէ. Աննա Մկրտչյան
30.06.2022

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հավատարմության ու ազնվության խոստումներ շատ եք լսել: Հաճախ ստիպված եք եղել հետևել, թե ինչպես են այդ խոստումները վերածվում ընդամենը խոսքերի` թողնելով միայն դատարկություն:
Ամենապարզ հավատարմությունն ու ազնվությունը դիտարկում եք ոչ թե որպես Ձեր ձևակերպած պահանջ, այլ ակնկալվող մարդկային հատկանիշ, մարդուց: Հեշտ, բայց շատերի համար այդպես էլ անհաղթահարելի մնացած:
Այդ գիտակցումը շատ է դժվարացնում Ձեր մասին գրելը: Մտքում միայն մի բան է պտտվում: Միայն թե Ձեր աչքերում չհայտնվել ընդամենն ասված խոսքերի ցանկում: Միայն թե կարողանամ արժանի լինել Ձեր վստահությանը ու վստահվածին: Միայն թե կարողանամ հասկանալ Ձեզ, կամ այդպես էլ շարունակեմ միամտաբար կարծել, որ ինչոր մի օր կկարողանամ ամբողությամբ Ձեզ հասկանալ)))
Մեծարգո պարոն նախագահ, Շնորհավոր Ձեր ծնունդը: Ձեզ ասելու այնքան բան կա, որ այդպես էլ հերթը բարեմաղթանքներին չի հասնում: Բայց ներկայիս անարդարությունները գոնե այդ մասով կոտրելով Ձեզ ցանկանում եմ բազում անխավար ու լուսավոր պահեր:
Ձեզ շնորհակալ եմ, պարոն նախագահ, որ չեմ ամաչում քաղաքական կուսակցության ղեկավարի, պետական գործչի համար:
Ձեզ շնորհակալ եմ, պարոն նախագահ, որ չեմ ամաչում գերագույն գլխավոր հրամանատարի համար:
Ձեզ շնորհակալ եմ, պարոն նախագահ, որ չեմ ամաչում գաղափարական առաջնորդի համար:
Ձեզ շնորհակալ եմ, պարոն նախագահ, որ չեմ ամաչել երբևէ:
Շնորհակալ եմ, որ չեմ ամաչում:
Շնորհավոր մեծարգո նախագահ»: