Լուրեր

Նիկոլի եւ նրա «հաճախորդների» կողմից հակառուսականության քարոզը ձեռնտու է Թուրքիային, Ադրբեջանին ու ՆԱՏՈ-ին. Շարմազանով

29.06.2022

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Նիկոլի եւ նրա «հաճախորդների» կողմից հակառուսականության քարոզը ձեռնտու է Թուրքիային, Ադրբեջանին ու ՆԱՏՈ-ին։
 
Կարո՞ղ է ՆԱՏՈ -ն է տասնամյակներ շարունակ Հայաստանին զենք մատակարարել ։
Մոռացե՞լ եք, ոնց էիք պատերազմի ժամանակ հույս կապում ռուսների հետ,որ թույլ չտար ադրբեջանական բանակի ներխուժում ՀՀ տարածք։
 
Ու՞ր էր այդ ժամանակ Արեւմուտքը։
Նավերը Հայաստանի լեռներ չէի՞ն բարձրանում։
Ռուսաստանը չլիներ, թուրքերն ու ադրբեջանցիները գրավել էին եւ Արցախը, եւ Հայաստանի մի քանի շրջան էին օկուպացրել։
Նիկոլն ու իր հաճախորդները պետք է հասկանան, ցանկացած հակառուսականության քարոզ անթույլատրելի է ու ձեռնտու է Հայաստանի թշնամիներին։
 
Ինչպե՞ս բնութագրել մեկին,ով խոսում է պատերազմի վտանգից ու միաժամանակ «բոչկա է գլորում» դաշնակից Ռուսաստանի վրա։
Պետական շահերի դավաճանությու՞ն է,թե՞՝ ոչ…դատեք ինքներդ»։

← Վերադառնալ ցուցակին