Լուրեր
Ի՞նչ պետք է անենք մենք, որպես ազգային ընդդիմության ներկայացուցիչներ ավելի արդյունավետ գործելու համար. Շարմազանով
29.06.2022
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ի՞նչ պետք է անենք մենք, որպես ազգային ընդդիմության ներկայացուցիչներ ավելի արդյունավետ գործելու համար։
Ասում են՝ խորհուրդներ տալն անշնորհակալ գործ է, ուստի խորհուրդ չեմ տա ու կկիվսեմ մտքերով։
Ակնհայտ է մի բան. Փաշինյանի կողմնակիցների քանակը կտրուկ նվազում է։
Այսօր նրա ապազգային քաղաքականության դեմ հանդես են գալիս ժամանակին նրան սատարող տասնյակ հազարավոր քաղաքացիներ։
Նրա քաոսային քայլերից դժգոհ են գրեթե բոլորը, բացառություն են կազմում քպ-ական խմբակն ու նիկոլիզմի «քաղաքական հաճախորդները»։
Կարելի է ասել՝ նիկոլիզմի հեռացման հարցում հասարակական կոնսենսուսը de facto կայացած փաստ է։
Բայց արդյո՞ք այդ հականիկոլական հասսրակությունն ու ազգային ընդդիմոությունը նույն «հաճախականության» վրա են։
Հիմնականում ՝ այո,բայց ամբողջությամբ՝ դեռ ոչ։
Հետեւաբար . կարծում եմ պետք է սկսել նոր փուլ՝ մտնելով ժողովրդի մեջ,նարոդնիկների նման։
Միտինգներն ու երթերը,անհնազանդության ակցիաները մեր ազգին ապատիայից հանել են։
Ու այստեղ Շարժման ու նրա ղեկավարների ներդրումն անչափ մեծ է։
Բայց ապատիայի հաղթահարմանը պետք է հաջորդի ազգային գիտակցված ընդվզման փուլը,որն առանց «հայկական նարոդնիկության»,այսինքն տեղերում մարդկանց լսելուց,շփվելիւց ու բանավիճելուց դժվար համազգային բնույթ կրի։
Եվ ամենակարեւորը՝ մենք ազգին եւ այլընտրանքային ծրագիր,եւ ստվերային կառավարություն,եւ նույնիսկ վարչապետի թեկնածուի անուն պետք է տանք։
Թե չէ բոլորս խոսում ենք «հակահերոսից», որի անունն ու կործանարար սխալները բոլորը գիտեն,բայց չենք հնչեցնում ՝ ով է ազգային ուժերի թեկնածուն ու կառավարությունը։
Հ.Գ. Մեր ձախողումների պատճառը նախ մենք ենք,իսկ մեր խնդիրների լուծումն էլ մենք պետք է գտնենք ու տանք»։