Լուրեր
«Քանի դեռ նիկոլն է բանակցում միշտ լինելու են նորանոր զիջումներ». Հենրիխ Դանիելյան
28.06.2022
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Կապիտուլյանտի՝ վերջին շրջանում հնչեցրած մտքերը, գաղափարները և ապագայի վերաբերյալ նրա տեսլականը, անկասկած խոսում են նոր զիջումների, նոր նվաստացումների և նոր պատերազմի մասին։ Նա բացահայտ հայտարարում է, որ բանակցություններում չկան ձեռքբերումներ, նա բացահայտ ասում է,որ ադրբեջանական հռետորաբանությունը չի փոխել։ Մարդկանց պատերազմով վախեցնելով, նա գործի է դնում իր պոպուլիստական ողջ զինանոցը՝ հանրությանը խաբելու, իրավիճակը այլ կերպ ներկայացնելու և հասարակությանը մոլորեցնելու համար։
Իրականում նիկոլի այսօրվա հարց ու պատասխանը ուղղված էր ադրբեջանաթուրքական տանդեմի շահերը պաշտպանելուն. երթուղու փոփոխման դեպքում՝ ԼՂԻՄ սահմաններում չգտնվող տարածքները՝ Լաչինը, Աղավնոյը անցնելու են Ադրբեջանին. նիկոլ փաշինյան։
Այսպիսի սահուն ձևակերպումներով, փորձ է արվում հինգ կետանոց ադրբեջանական փաստաթուղթը հրամցնել, որպես Հայաստանի հաղթանակ, որպես՝ ձեռբերում,այլ ոչ թե նոր զիջում և Արցախի վերջնական կորուստ։ Պետք է հստակ ֆիքսել, որ նա նորից սևը սպիտակ է ներկայացնում և հակառակը։
Իրականում Հայաստանը այդ բանակցային գործընթացի մեջ նոր զիջումների է գնում,որոնք նույն նիկոլի պնդմամբ ոչ մի բանով չեն կոմպեսացվում։ Այսօր կապիտուլյանտը բացահայտ խեղաթյուրում է իրականությունը՝ հեռուն շատ մոտ ցույց տալով և հակառակը։
Այսօրվա բանակցային փաթեթը կործանարար է Հայաստանի և Արցախի ապագայի համար։
Քանի դեռ նիկոլն է բանակցում, միշտ է այդպես լինելու՝ միշտ լինելու են նորանոր զիջումներ։
նիկոլ փաշինյանը պարտության խորհրդանիշ է !!!»: