Լուրեր
Պատերազմով կամ առանց պատերազմի կապիտուլյանտը գնում է հերթական կապիտուլյացիայի. Շարմազանով
28.06.2022
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նիկոլը պատերազմից հետո մատը մատին չի տվել բանակն ու պետության անվտանգությունն ամրապնդելու ուղղությամբ։
Դրա փոխարեն հերթական անգամ Ալիեւի հետ սկսել են իրար «մեղադրելու» հերթական խաղը։
Կրկնվում է 2020-ի սցենարը։
Պատերազմով կամ առանց պատերազմի կապիտուլյանտը գնում է հերթական կապիտուլյացիայի, եթե մենք «էշի ականջում քնած լինենք» »։