Լուրեր

Իր հերթական լկտի-դավաճանական, մանիպուլյացիան եւս հաջողվեց. Մարգարիտ Եսայան

25.06.2022

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյյսբուքյան իր էջում գրել է.

«Տեսախցիկների առաջ դիտմամբ գրիչ գողացողը  նույն դիմամբությամբ, նույն  լկտիությամբ, ի տես աշխարհի, ի տես բոլոր հայերիս, 4 տարի առաջ  գողացավ  հայ ժողովրդի հավատը, արժանապատվությունը,  պատմությունը, հաղթանակները, Արցախը,  ապագան/կարող եք ինքներդ շարունակել ցանկը․․/ եւ ,   այդ, հրապարակավ   գողացածը   նվիրեց  հայի    թշնամիներին․․ Հետո  նույն ցինիկությամբ, ջեբկիրի ճարպկությամբ, ինչպես այսօր, գրիչը  ծոցը դնելիս, թափ տվեց     ուսերը եւ աչքի պոչով  խորամանկ ստուգեց՝ նկատե՞ցին․․

 
Հա, եթե նկատեցին, ուրեմն  իր հերթական լկտի-դավաճանական,  մանիպուլյացիան  եւս հաջողվեց․․․․
 
Մտածեք, թե հերթը ո՞րին  է հասնում, է՞լ ինչն է գողանալու եւ հանձնելու թշնամուն․․․
Գողը գիտի , թե ինչն է  գողանալու, իսկ դո՞ւք․․․․»:

← Վերադառնալ ցուցակին