Լուրեր
ՔԿՀ-ում հանդիպել եմ մեր քաղբանտարկյալ ընկերների հետ․ նրանց պայքարը լիարժեք գիտակցված է
24.06.2022

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այցելել է «Արմավիր» ՔԿՀ՝ հանդիպելու քաղաքական հայացքների համար կալանավորվածներին։
««Արմավիր» քրեակատարողական հիմնարկ էի գնացել՝ հանդիպելու մեր քաղբանտարկյալ ընկերների հետ։
Նրանց պայքարը լիարժեք գիտակցված է, և նրանց փակի տակ թողնելով՝ իշխանությունը որևէ խնդիր չի լուծում։
Տղերքին տեղեկացրեցի մեր պայքարի առաջիկա ծրագրերի, Արցախ կատարած այցի և դրա մանրամասների մասին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Տիգրան Աբրահամյանը։