Լուրեր
Հայաստանը՝ ծուռ հայելիների մեջ. Մարգարիտ Եսայան
22.06.2022
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայաստանը՝ ծուռ հայելիների մեջ․․․․
Երկիրը բերվեց ու հասցվեց այսքան խառնաշփոթ մի հանգրվանի, երբ մարդիկ այլեւս դարձել են իներտ, անհավես, անգամ բողոքելու եւ ընդվզելու մղումներում դարձել են անկարող/իմպոտենտ/․.․։
Մարդասպանություն՝ եւ մարդասպանության ցինիկ մեկնաբանություն իշխող փնթիների կողմից, զինվոր է սպանվում <խաղաղության դարաշրջանում> , խուլ ու համր , անարձագանք․.․։
Կտոր-կտոր հայրենիքն է տալիս թշնամիներին, տալիս է մի թերուս սրիկա, մի հատուկ վարժեցված դավաճան -լամուկ, իսկ հասարակության ինչ-որ հատված ամենեւին չի ընդվզում, անգամ, չեն զգում մոտալուտ վտանգները, ծափ են տալիս․․.Միակ մխիթարություն այն է, որ այդ հատվածը այլեւս մաշված եւ բարակած է, շագրե նի կաշվի պես փոքրացած․․․։
Հասարակության մտածող հատվածը լուռ խելագարվում է, բռունցքն ամուր սեղմած, ընդվզում է, պայքարում, ահազանգում․․․Ամեն օր երթի եւ հանրահավաքի է, եթե դուք գեթ մեկ անգամ մասնակցեք եւ տեսնեք պարզ քաղաքացիներին, կանանց, տղամարդկանց, ջահելներին, լսեք, զգաք եւ հասկանաք, թե ոնց են ինքնամոռաց երգելով, <առանցնիկոլ Հայաստան> գոչելով քայլում, կհեկեկաք այդ մարդկանց հայրենասիրության եւ ոգու ելեւէջներից․․․Կուզեք գրկել մեկիկ-մեկիկ եւ պաշտպանել նրանց․․․Նրանք են մեր երկրի աղը, համն ու հոտը եւ նրանք են փորձում փրկել ձեզ՝ բոլորիդ․․․
Մենք հիմա պետության չունենք, դեռ կա թշնամու կամակատարների մի զազրելի տրցակ, համոթ բոլորիս՝ դեռ կա սրիկան։
Մոռացեք, էդ կենդանին ինքնակամ չի գնալու, որքան էլ գոչենք՝ գնա․․․Լուրջ վիրահատական միջամտություն է հարկավոր, որը, ըստ իս, ուշանում է․․․
Ինչ էլ լինի, որքան էլ ուշանա, միշտ հիշեք՝ էս պայքարի մեջ մենք դատապարտված ենք սրանց ռադ անել, կտրել ու խորը թաղել Բաքվի մատույցներում․․․․․․։
Այլընտրանքը ավերումն է, ինքնաոչնչացումը, հայի եւ Հայաստանի վախճանը․․.։
Ու այդ ժամանակ չի գտնվի մեկը, որ մի մեծ քար դնի մեր հայրենիքի վրա եւ լուռ հեկեկա․․.
Ծուռ հայելիների մեջ անգամ սեփական դեմքը տեսնելու ուժ չունենք․․․
Բայց, փորձեք, նայեք երբեմն հայելուն եւ հարց տվեք ինքներդ ձեզ՝ ո՞վ եք դուք՝մա՞րդ, թե՝ կենդանի, հա՞յ, թե՝ անհայտ ծագման դոնդող․․․․»: