Լուրեր

«ՊՆ պաշտոնական կայքում մինչև հիմա սահմանին տեղի ունեցած միջադեպի մասին որևէ տեղեկություն չկա»․ Տիգրան Աբրահամյան

20.06.2022

 ԱԺ պատգամավոր «Պատիվ ունեմ»  խմբակցության պատգամավոր  Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում մինչև հիմա նախորդ գիշերը սահմանին տեղի ունեցած միջադեպի մասին որևէ տեղեկություն չկա։

 
 
Սա այն դեպքում, որ ՊՆ-ից լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում միջադեպը կարճ հաստատել էին, սակայն փոխանցել էին, որ մանրամասներ կհաղորդեն ավելի ուշ։
 
Դեպքի մանրամասների հետ կապված մի ամբողջ օր տարատեսակ լուրեր են շրջանառվում, իսկ թե ինչով են զբաղված ՊՆ-ի կուսակցական ֆունկցիոներները կարելի է միայն ենթադրել։
 
 
Դե իսկ իրավապահ համակարգը զբաղված է ընդդիմախոսների զուգարան գնալը օպերատիվ հետևելով, իշխանական մամուլին տարբեր թեմաներով օպերատիվ կադրեր տրամադրելով, իշխանական քարոզչամեքենան սպասարկելով, մի խոսքով վերածվել է քպ շարքային ստորաբաժանման։
 
Դե սրանց համար ի՞նչ սահման, ի՞նչ զինծառայող, ի՞նչ պաշտպանություն, ի՞նչ հայրենիք։
 
Կարևորը իրենց կիրակին հաճելի անցնի, փորները կուշտ լինի, փողն էլ գրպաններում անպակաս»։

← Վերադառնալ ցուցակին