Լուրեր

«Ձեռք-ձեռքի տված՝ Ալիևն ու Նիկոլը շարունակում են վրեժխնդիր լինել իրական հայից». Տաթև Թադևոսյան

20.06.2022

 ՀՀԿ խորհրդի անդամ Տաթև Թադևոսյանի ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Ձեռք-ձեռքի տված՝ Ալիևն ու Նիկոլը շարունակում են վրեժխնդիր լինել իրական հայից։
 
 
Առավոտյան սահմանին վրա հային թուրքնա սպանում, իսկ երեկոյան նիկոլական հայնա հային սպանում։ Նախկիններին էիք մեղադրում ամենաթողության մեջ։ 90-ականներից հետո երբեք հայը հային քաղաքական հացքների համար չի սպանել։ Հասավ իրա ուզածին։ Չորս տարի շարունակ էնքան պառակտեց էս ազգին, որ հիմա էս պատկերն ունենք։ Էս ազգակործանը, արյունից չի կշտանում ու շարունակումա երիտասարդ սերնդին գլխատելու իր արյունոտ գործը։
 
Հինգ միլիարդի զենքը տվեց Ալիևին, որ սահմանին մեր տղեքին սպանի, իսկ մնացածն էլ բաժանեց իրա տականքներին, որ ներսում իրա չեղած թասիբը պահեն։
 
Ու միանշանակ, մենակ սրա գնալով կավարտվի էս մղձավանջը։ 2020-ից հետո մի օր չենք կարողանում աչք բացել չավարտվող քաոսից, ու չենք էլ բացելու, քանի դեռ էս արյան ծարավը շարունակում է իշխանության մնալ։
 
Կյանքում չէի պատկերացնի, որ այսքան երիտասարդ տարիքում սրտանց կցանկանամ մի ամբողջ ընտանիքի (ամենափոքրից մինչև մեծ) կործանումը»։

← Վերադառնալ ցուցակին