Լուրեր

Վիրավորանքն ապաքրեականացնելով՝ շրջանառության մեջ են դնում գնդակահարությունը․ Սահակյան

20.06.2022

ՀՀԿ խորհրդի անդամ Հովհաննես Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«Մինչ էս պահը որևէ հրաժարականի ականատեսը չենք եղել ․․․

Իշխող խմբակի որևէ ներկայացուցչի կողմից որևէ մեկնաբանություն , բացատրություն կամ պարզաբանում չի տրվել Արագածոտնի մարզի երեկվա ողբերգական դեպքի հետ կապված, որտեղ մինչև էս պահը կա 3 զոհ և 4-ից ավել վիրավորներ։
 
Եվ սա այն դեպքում , երբ այդ լկտի, ահասարսուռ հանցագործության հետ կապվում են Արագածոտնի փոխմարզպետի և Ազգային ժողովի ՔՊ պատգամավորի հարազատների անունները (ըստ մամուլի՝ փոխմարզպետի հորեղբոր որդիների և պատգամավորի հարազատների)։
 
Հ․Գ․ Փաստորեն վիրավորանքն ապաքրեականացնելով՝ շրջանառության մեջ են դնում գնդակահարությունը»։
 
 

← Վերադառնալ ցուցակին