Լուրեր
«Ոստիկանությունը մի քանի ժամում ո՞նց կարող է հայտարարել, որ դեպքը քաղաքական չէ». Հենրիխ Դանիելյան
20.06.2022

ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ոստիկանությունը մի քանի ժամում ո՞նց կարող է հայտարարել, որ դեպքը քաղաքական չէ, եթե դեռ ձեռնարկում են գործողություններ, առհասարակ երբա՞ եղել, որ սպանության ժամանակ գրեն դա քաղաքական է թե ոչ, սա ոստիկանության գործառույթ չէ, սա պայմանական քպ-ական մամլո խոսնակի տեքստ է:
Գործը դեռ չբացահայտված, ոստիկանությունն արդեն իր աջակցությունն է հայտնում ու իր ծառայությունը մատուցում կապիտուլյանտին։ Խայտառակություն է ու շատ ցավալի փաստ, որ երկիրը «պաշտպանող» ուժային կառույցը դարձել է քաղաքական ենթատեքստ ունեցող կառույց ու պաշտպանում է դավաճան քպ-ականների, այլ ոչ իր քաղաքացիների շահերը։
Երբ ոստիկանությունը զերծ մնա քաղաքական թեմաներից ու հասկանա իր հստակ գործառույթը , այդ ժամանակ նոր կարող ենք ասել, որ ոստիկանը նիկոլ չէ, տուն ու գլուխ պահելու փոխարեն հայրենիքա պահում ու կատարում իր աշխատանքը»։