Լուրեր
Այդ ձայնագրությունն ինձ համար ավելի խայտառակ է, քան որևէ այլ ձայնագրություն. Շարմազանով
20.06.2022
«Ես մի բան գիտեմ, որ վերսիաները պետք է երկար ստուգեն, գնահատեն, բայց միևնույն ժամանակ էլ գիտեմ, որ ես քաղաքական գործիչ եմ, քաղաքական իրադարձություններին կարող եմ գնահատական տալ։ Իմ և այս մարդկանց տարբերությունն այն է, որ ես միանգամից իրավական խնդիրներին քաղաքական գնահատական չեմ տալիս։ Խոսքը այսօրվա ՔՊ-ի մասին է»։
Այս մասին այսօր տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ ասաց Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով երեկ տեղի ունեցած սպանություններին։ Անդրադառնալով այսօր Ռուբեն Վարդազարանի կողմից հրապարակված՝ Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ ձայնագրությանը, Շարմազանովն ասաց․ «Սա առաջին ձայնագրության հրապարակումը չէ, մենք ավելի խայտառակ ձայնագրությունների հրապարակում էլ ունենք, երբ որ խոսքը գնում է երկրորդ նախագահի կալանավորմանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին քրեական պատասխանատվության ենթարկելուն»,- ասաց Շարմազանովը։
oragir.news