Լուրեր

Այս ռեժիմը քանի կա, Հայաստանի հետ դժվար որեւէ ուժային կենտրոն հաշվի նստի. Շարմազանով

18.06.2022

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Նիկոլը 4 տարում Ալիեւին մի անգամ չպատասխանեց, պատերազմից հետո չասեց՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, բայց առաջարկում է ՀԱՊԿ-ն քննարկի ադրբեջանցիների հայտարարությունների հարցը։
 
Նախ դու պատասխանի Ալիեւին ու պաշտպանի քո պետական շահը, հետո պահանջի դաշնակիցներից։
 
Հայտնի ճշմարտություն կա՝ թույլերի հետ չեն դաշնակցում:
Նրանց խղճում են, իսկ ավելի հաճախ՝ նրանց տրորում են ու չեն էլ նկատում։
Հետեւաբար, այս ռեժիմը քանի կա, Հայաստանի հետ դժվար որեւէ ուժային կենտրոն հաշվի նստի»։

← Վերադառնալ ցուցակին