Լուրեր

Հակիրճ ու սխեմատիկ ձևով ներկայացնեմ ձեզ, թե ինչպես է գահավիժել Հայաստանի դիրքորոշումը Արցախյան ակամարտության կարգավորման վերաբերյալ. Աշոտյան

18.06.2022

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Հակիրճ ու սխեմատիկ ձևով ներկայացնեմ ձեզ, թե ինչպես է գահավիժել Հայաստանի դիրքորոշումը Արցախյան ակամարտության կարգավորման վերաբերյալ:
 
Մինչև 2018 թ մայիս - Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչում, երաշխավորում և իրացում:
2018-ի հունիսից - Արցախի կարգավիճակը եւ անվտանգություն:
2020-ի նոյեմբերի 9-ից հետո - Արցախի կարգավիճակ:
2021-ի հունսի 20-ից հետո - Արցախի կարգավիճակ:
2022-ից - Արցախի անվտանգություն:
 
Ահա ձեզ պատկերավոր կերպով Արցախի հարցում բանակցույթուններում Հայաստանը ներկայացնող դեգեներատների պաշտոնավարման արդյունքը, որոնք ապացուցվում են պաշտոնական հայտարարություններով և փաստաթղթերով:
Իդեպ, հիշեցնեմ, որ այս դիվանագիտական ձախողումներն ու ճակատագրական և/կամ միտումնավոր սխալները սկսվել էին 2018-ի իշխանազավումից անմիջապես հետո:
Հետևությունները թողնում եմ ձեզ»:
 
 
 
 

← Վերադառնալ ցուցակին