Լուրեր

Մի խոսա էլի, կապիտուլյանտ Արցախից դու. Շարմազանով

16.06.2022

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 
«Մի խոսա էլի, կապիտուլյանտ Արցախից դու։
 
Քո ցանկացած խոսք Արցախի դեմ է։
 
Ի՞նչ է նշանակում «ցանկացած կարգավիճակ, որը երաշխավորում է ԼՂ հայության անվտանգությունը, պիտի լուծում համարվի»։
 
Փաստորեն ըստ քեզ Արցախը կարող է ունենալ կուլտուր-ավտոնոմ կամ ավտոնոմ գավառի կարգավիճակ Ադրբեջանի կազմում,միայն թե անվտանգությունը ապահովեն։
 
Ուրեմն ուշադիր լսի ու ականջիդ «օղ արա»։
1.Արցախի խնդիրը ոչ թե անվտանգության,այլ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման խնդիր է։
2. Լեռնային Ղարաբաղը ունեցել է Ադրբեջանի կազմում Ինքնավար Մարզի կարգավիճակ,բայց արցախահայությունը դրան դեմ է եղել ու պայքարել է իրացնել իր ինքնորոշման իրավունքը։
 
3. Հայաստանի իշխանության խնդիրը պետք է լինի պաշտպանել 1991-ի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքները,որի համաձայն Արցախը Ազատ ու Անկախ է։
4. Տասնյակ հազարավոր տղերք չեն նահատակվել,որ քո նմանները փորձեն հետ կանգնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական ու պարտադիր իրացման գաղափրից։
 
5. Դու այսօր եւս մեկ անգամ ապացուցեցիր,որ դավաճանել ես Հայաստանի Հանրապետության հռչակագրի ու Արցախյան շարժման իդեալներին։
 
Դու կապիտուլացվել ես ,բայց քեզ չի հաջողվելու կապիտուլացնել Արցախյան շարժումը։
Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում,իսկ դու էլ՝ հեռացվելու ես»։

← Վերադառնալ ցուցակին