Լուրեր

Երբ 2018թ. ապրիլին, Սերժ Սարգսյանն ասում էր, որ Ադրբեջանի ապակառուցողական գործողությունները բանակցային հույս չեն ներշնչում, նկատի չուներ, որ քեզ նման մեկը պետք է գա...

15.06.2022

 ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Կապիտուլյանտ Նիկոլն այսօր պառլամենտում կրկին հիշել է Սերժ Սարգսյանի խոսքերը, բայց քանի որ ազնիվ չէ, ու չի էլ կարող լինել, փորձել է հերթական անգամ, Արցախի հարցում իր դավադիր ձախողումները կապել նախկին տարիների հետ:
 
 
Ողորմելի ու խղճուկ են Նիկոլի արդարացումները, իսկ քաղաքական տգիտությամբ ու ադրբեջանահաճո քայլերով միտումնավոր բերած իր պարտությունը, ոչ մի արդարացում չունի:
5000 զոհերը, 9500 ք/կմ կորցված տարածքը, միլիարդավոր դոլարների կորուստները, բանակն ավիրելու, պետությունը քայքայելու, Հայաստանն աշխարհում թուրքերի կամակատար դարձնելու մեղքն ու քաղաքական պատասխանատվությունը Նիկոլի ու իր խունտայի վրա է: Մենք բազմաթիվ անգամներ ասել ենք, որ պատրաստ ենք կրել մեր բաժին պատասխանատվությունը մեր տարիների իշխանության համար, բայց ոչ երբեք թրքահաճո ՔՊ-ականների ու դավադիր Նիկոլի կործանարար գործողությունների համար:
 
Դու եթե Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Տեր Պետրոսյանի կառավարչական ու քաղաքական կարողությունների 1 տոկոսի չափ խելք և հմտություն ունենայիր, այսօր այդ ամբիոնից ոչ թե ամոթալի ու կեղծ արադարացումներից կխոսեիր, այլ քո ձեռքբերումներից, որոնք գոյություն չունեն ոչ մի ոլորտում:
 
 
Դո’ւ ես խաբել ու մոլորեցրել հայ ժողովրդին՝ օտարածին կառույցների օգնությամբ, 2018թ. զավթել իշխանությունը և երկիրը հասցրել այս վիճակին: Ոչ ոք քեզ չէր խնդրում գալ և «փրկել» Արցախը «նախկիններից»: Երբ 2018թ. ապրիլին, Սերժ Սարգսյանն ասում էր, որ Ադրբեջանի ապակառուցողական գործողությունները բանակցային հույս չեն ներշնչում, նկատի չուներ, որ քեզ նման մեկը պետք է գա և ծնկաչոք անի Հայաստանն ու Արցախը:
 
 
Նիկո՛լ, դու երևի մոռացել ես նաև, որ դու էիր Ալիևին ասում, որ կառուցողական ու կիրթ մարդ է: Նաև մոռացել ես, որ քո սիրելի Ալիևը քեզ էր ծաղրում, ասելով՝ “ի՞նչ եղավ Փաշինյան”: Դու չէի՞ր, որ ասում էիր ինչ պետք է այն էլ բանակցում ես՝ առանց պարզաբանելու թե ի՞նչ ես բանակցում: Դու չէի՞ր, որ ՀԱՊԿ-ի միջազգային հեղինակութունը դրեցիր վատ վիճակի մեջ՝ հանիրավի բերման ենթարկելով նրա գլխավոր քարտուղարին: Դու չէի՞ր հրապարակել մյունխենյան հիմար սկզբունքները, որով վերջնականապես արժեզրկեցիր ԵԱՀԿ ՄԽ դերն ու նշանակությունը, թե դա էլ էր Սերժ Սարգսյանն արել: Իսկ գուցե Սերժ Սարգսյա՞նն է ասել, որ միջազգային հանրությունը ստիպում է իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը, թե՞ էլի դու էիր: Իսկ ով էր Ստեփանակերտում գոչում, որ Արցախը Հայաստան է և վերջ, իսկ հիմա վախենում է անգամ Արցախ գնալ:
 
Երևի ես եմ սևացրել, պախարակել, գող ու ավազակ անվանել այն գեներալներին ու հրամանատարներին, ովքեր գիտեին ինչպես կռվել Ադրբեջանի դեմ ու ինչպես պաշտպանել սեփական երկիրը:
Նիկո՛լ, հավատա, մարդկայնորեն հասկանում եմ քեզ, նաև պառլամենտում այսօրվա քո ելույթի իմաստը: Դու այլ տարբերակ այսօր ուղղակի չունես և ստիպված փորձեր ես անում քո ձախողումները ուրիշների վրա գցել: Դա մարդկային հոգեբանության մի մասն է, հատկապես, որ դու ուժեղ ու պատասխանատու մարդ չես: Թույլ մարդու համար, միշտ էլ մեղավոր են ուրիշները:
 
Այսօրվա քո ելույթը խոսում էր նաև քո տխրահռչակ իշխանության ցայտնոտի մասին: Ոչ մի խոսք չասեցիր ապագայի մասին, Արցախի մասին, հայ ժողովրդի վաղվա օրվա մասին, որովհետև դու էլ գիտես, հասկացել ես, որ ասելիք ուղղակի չունես: Քեզ մնացել է ընդամենը ժամանակ ձգել, որն աշխատում է ի վնաս Հայաստանի»:

← Վերադառնալ ցուցակին