Լուրեր

10-ից ավելի թիկնապահներով փաթաթվել է, որպեսզի մի քանի ոչ հայ տուրիստների հետ նկարվի. Արտակ Զաքարյան

06.06.2022

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

 «10-ից ավելի թիկնապահներով փաթաթվել է, որպեսզի մի քանի ոչ հայ տուրիստների հետ նկարվի... անամոթաբար էլ տարածում են, իբր ժողովուրդն անընդհատ մոտենում ու նկարվում էր հետը: 

 

Սարյան փողոցում բուսնած փառատոնի մեր աղբյուրներն ասում են, որ նույնիսկ անտարբեր ու կոսմոպոլիտ հայերը,  տեսնելով կապիտուլյանտին, հետևից մռթմռթում էին մոտավորապես հետևյալը . «սա երես ունի՞ մարդամեջ դուրս գալու» »:

 

← Վերադառնալ ցուցակին