Լուրեր
Ժամանակին ոստիկաններին ծեծելուց փառավորվողն այսօր թաքնվել է ոստիկանների թիկունքում՝ իրար դեմ հանելով ժողովրդին ու ոստիկանությանը. Շարմազանով
04.06.2022
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ժամանակին ոստիկաններին ծեծելուց փառավորվողն այսօր թաքնվել է ոստիկանների թիկունքում՝ իրար դեմ հանելով ժողովրդին ու ոստիկանությանը։
Ո՞նց եք դրա ապօրինի հրամաններն ու հիստերիկ նոպաների քմահաճույքները կատարում։
Նիկոլն ատում է եւ ժողովրին եւ ոստիկաններին,դրա համար էլ իրար դեմ է հանում նրանց։
Մի կերեք դրա նետած «կուտը»։
Մի թշնամացեք։
Միավորվեք ու նիկոլիզմը կհեռանա անցնցում ու շատ խելոք։
Այդ օրը սարերի հետեւում չէ»։