Լուրեր

Պարտությունից հետո կարելի է մեջքն ուղղել, բայց դրա համար պետք է կապիտուլյացիայի խորհրդանիշին դուրս շպրտել իշխանությունից. Շարմազանով

03.06.2022

 Ուժայիններն իշխանությանը չեն փրկելու, ժողովրդին տեսնում են, տակները լցնում են, ընդդիմության հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀԿ խոսնակ Էդուար Շարմազանովը։

 
«2018 թվականից հետո ամեն ինչ պարզ էր, բայց 2020 թվականից հետո ով սրանց պաշտպանում է, ոչ թե Նիկոլի, այլ Էրդողանի ու Ալիևի կամակատարն է։ Ով պաշտպանում է սրան, պղծում է Եռաբլուրն ու Ծիծեռնակաբերդը, պղծում է Նժդեհի, Դրոյի, Վարդան Մամիկոնյանի հիշատակը», – ասաց Շարմազանովը։
 
Նրա խոսքով՝ պարտությունը դեռ դատավճիռ չէ, պարտությոնից հետո կարելի է մեջքն ուղղել և առաջ շարժվել, բայց դրա համար պետք է կապիտուլյացիայի խորհրդանիշին դուրս շպրտել իշխանությունից։
 
«Ժողովուրդը պետք է ապացոցի որ տեր է իր հայրենիքին», – ասաց ՀՀԿ-ական գործիչը։

henaran.am

← Վերադառնալ ցուցակին