Լուրեր

Արտակ Զաքարյանի կոչը՝ գիտակից քաղաքացիներին և հայրենատեր մարդկանց

03.06.2022

 ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել  է․

«Կապիտուլյանտները, դավաճանները, հայրենավաճառները, անհայրենիքները, շողոքորթները, փողապաշտները, անաստվածներն ու անշրջելի տգետներն այսօր չեն գնալու ո՛չ Ֆրանսիայի հրապարակ, ո՛չ էլ ԱԺ նիստերի դահլիճ:

 
 
Մեր բոլոր գիտակից քաղաքացիներին, հայրենատեր մարդկանց կոչ եմ անում, հնարավորության դեպքում անպայման միանալ այսօրվա հավաքին: Դրանով դուք ցույց եք տալու, որ աջակցում եք համաժողովրդական շարժման անունից արված հայտարարությանը:
 
Այսինքն` ասելու եք, որ՝
 
 
1. Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ վերջնական տարբերակ, որի արդյունքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում:
 
2. Ադրբեջանի հետ սահմանագծման և սահմանազատման աշխատանքների արդյունքում բացառվում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խաթարումը։
 
3. Ադրբեջանի և Թուրքիայի հետ կոմունիկացիաների ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ միջանցքներով ու ՀՀ տարածքների հաշվին»:

← Վերադառնալ ցուցակին