Լուրեր
«ՔՊ կոչվող դիլետանտական խմբակի քյանդրբազ պրիյոմները մեր երկրի վրա շատ թանկ են նստել․ թող իրենց պատասխանատվության մասին մտածեն»․ Արտակ Զաքարյան
31.05.2022

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ալենը՝ փչացած պրյոմնիկի ոճով, այսօր հայտարարել է, իբր ընդդիմությունը մնացել է իր «պրիյոմի» տակ: Այդպես է, թե ոչ, հետո կերևա:
Իսկ որ ՔՊ կոչվող դիլետանտական խմբակը, իր տգետ հայտարարությունների ու օտարածին հավակնությունների արդյունքում, մի ամբողջ երկիր ու ազգ թողեց կործանարար «պրիյոմի» տակ` փաստ է:
Դրանց քյանդրբազ պրիյոմները մեր երկրի վրա շատ թանկ են նստել: Իրենց պատասխանատվության մասին թող մտածեն» :