Լուրեր
«Ի՞նչ ասեմ: Քանի կարող եք լոճվեք, որովհետև շատ շուտով էշի պես զռալու եք». Տիգրան Վարդանյան
30.05.2022

ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նիկոլին սատարողները, ովքեր գալիս են Ֆրանսիայի հրապարակ ու վիդեոներ նկարում, մի ձևի մեղքս գալիս են:
Օրինակ, երեկ միթոմ 15 հոգու կողմից ծեծ կերածը Մանումենտում բնակվող Ավիկն է: Ավիկը նախկինում խմբակային գողության համար դատապարտված և նարկոդիսպանսերի պատվավոր բնակիչ է: Ավիկը դարձել է թրքահպատակների գործիքը` սադրիչը: Հանդարտվիր Ավիկ, հանդարտվի՜ր. առջևում փոթորիկ է սպասվում:
Իրենից հետո մեկն էլ եկել մեծ-մեծ խոսում ա, թե բա ստեղ եմ էկեք տենամ ով եք, ու մոռանում ա, որ իր ախպերն էլ զանգում ասում ա, թե բա տղերք ջան, հոգեմեդ դեղեր ա խմում, չի հասկանում ինչ ա անում, ախպոր պես բանի տեղ մի դրեք: Հետևաբար կոչս` Հովիկ, խելոք մնա:
Հ.Գ. Ի՞նչ ասեմ: Քանի կարող եք լոճվեք, որովհետև շատ շուտով էշի պես զռալու եք»: