Լուրեր
«Ինչպիսի տնտեսական քաղաքականություն էր վարվում ու ինչպես էր զարգանում տնտեսությունը Սերժ Սարգսյանի կառավարման տասը տարիների ընթացքում». Հենրիխ Դանիելյան
30.05.2022
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Դավաճանները պարտվել են անգամ իրենց իսկ ասած «տնտեսական հեղափոխության»կանխատեսումներում։ Հայաստանում այսօրվա տնտեսական անկայուն վիճակը, ոչ թե ճգնաժամային իրադարձությունների հետևանք է, այլ կառավարման խնդրի արդյունք։ Կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված աշխատանքների բացակայություն, համակարգային անպատրաստվածություն, ճգնաժամ ու խայտառակ գնաճ։ Ահա թե ինչպիսի ապագա էր սպասվում 2018-ից հետո Հայաստանում։
Կառավարության համապատասխան քաղաքականության իրականացման բացակայության պայմաններում էլ պետք է գրանցվեր գնաճ, իսկ գնաճի այսպիսի պայմաններում էականորեն աճեր սոցիալական անհավասարությունը: Մարդկանց կյանքն ավելի բարեկեցիկ չի դարձել, իսկ խոստացված ապագան խորտակվում է նիկոլի հետ։ Իսկ թե ինչպիսին է պարենային մի շարք ապրանքատեսակների և մթերքի գնաճը ներկայացնեմ տոկոսներով.
Ձեթը թանկացել է 44,3%
Շաքարավազը թանկացել է 40,7%
Ձուն թանկացել է 26,4%
Կաթնամթերքը թանկացել է 7,7%
Միրգը թանկացել է 12%
Բանջարեղենը թանկացել է 9,9%
Սխտորը թանկացել է 95,4%
Խառը կանաչին թանկացել է 53,5%
Հացը թանկացել է 7,9%
Ալյուրը թանկացել է 12,5%
Խմիչքը , ծխախոտը թանկացել են 6,8%
Ոչ պարենային ապրանքները թանկացել են 5,5%:
Շարունակելով ավելացնեմ.
Նիկոլի Հայաստանում՝
. Կառավարության պարտքը գերազանցել է թույլատրելիի շեմը։
.Գնաճն արագացել է և նվազման միտում դեռևս չի նկատվում։
. Գնաճային զարգացումներին զուգահեռ աճում են կառավարության պարտքի տոկոսները։
Կառավարության հնգամյա ծրագրով իշխանությունները 2021-ի և դրան հաջորդող չորս տարիների համար ակնկալում էին առնվազն 7% տնտեսական աճ, նիկոլի նախարարը խոսում էր երկնիշ աճի մասին. 2022 թվականի հունվարին, արդեն ակնհայտ էր, որ երկնիշ աճ չի գրանցվելու ու այդ վիճակից էլ վատ վիճակի են հասցնելու ժողովրդին։
Իսկ այժմ փաստենք, թե ինչ ունեինք, ինչպիսի տնտեսական քաղաքականություն էր վարվում ու ինչպես էր զարգանում տնտեսությունը ՀՀ 3-րդ նախագահ . բնակչության սոցիալական վիճակի բարելավում, կենսամակարդակի բարձրացում, աղքատության շեմի հաղթահարում։
Ճիշտ կառավարման շնորհիվ 2009 թվականին հնարավոր է եղել խուսափել վատագույնից ու երկիրը դուրս քաշել խորացող համաշխարհային ճահճից
ու հաջորդ տարիների համար զարգացման տանել երկիրը։
Ֆինանսատնտեսական ճգնաժամին հաջորդած տարիներին՝ 2010-2017 թվականներին ՀՆԱ-ն իրական արտահայտությամբ աճել է տարեկան միջին 3.5 տոկոսով։
Պետք է նշել նաև ,որ 2016 թվականին, 2006 թվականի համեմատ, ֆորմալ հատվածում որպես վարձու աշխատող զբաղված աշխատողների թիվը ավելացել է շուրջ 100 հազար մարդով, իսկ ֆորմալ ինքնազբաղվածներինը՝ 30 հազար մարդով,իսկ արդեն 2022թ. հունվարին գնաճի տեմպը ավելի արագ է եղել, քան անվանական աշխատավարձի աճը՝ կազմելով 7.1%: Այդ պայմաններում իրական աշխատավարձը նվազել է շուրջ 0.8%-ով՝ այդ չափով նվազեցնելով վարձու աշխատողների կենսամակարդակը:
Սրանք զուտ տվյալներ կամ փաստեր չեն, այլ ևս մեկ անգամ բացահայտումներ են բոլոր այն մարդկանց համար,ովքեր ուզում են համեմատություն տեսնել մինչև 2018 թվականի ապրիլի 23-ի Հայաստանի ու դրանից հետո եկած Հայաստանի միջև։ Անվտանգային խնդրիներից զատ, մեր հասարակությունը այսօր կանգնած է տնտեսական կոլապտի առաջ, մարդիկ կանգնած են հաց վաստակելու խնդրի առաջ ու իրենց մաշկի վրա են զգում այդ տարբերությունը։
Հ.Գ Հայ ժողովրդին պետք է վերադարձվի հավատը,ստի ու խաբեության վրա հիմնված բուրգը ի վերջո պետք է փլուզվի, պետք է վերադարձվի՝ ներդաշնակությունը, խաղաղությունն ու տրամաբանությունը»։