Լուրեր

Հայ ժողովրդի պայքարի մասին ճշմարտությունը պիտի հնչեցվի միջազգային հարթակներում. Աշոտյան

30.05.2022

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Ռոտերդամում մեկնարկող ԵԺԿ Քաղաքական համաժողովի մասնակիցներին բաժանվել է մեր կողմից պատրաստված անգլալեզու բուկլետ՝ Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների մասին։
Տեղեկությունները ընդգրկում են երեք բաժին.
 
 Արցախյան հիմնախնդիր
 Ոստիկանական վայրագություններ
Քաղ. բանտարկյալներ։
 
Այս եւ այլ խնդիրների մասին խոսել եմ եւ խոսելու եմ ինչպես ելույթների, այնպես էլ նախատեսված հանդիպումների եւ առանձնազրույցների մակարդակում։
Հայ ժողովրդի պայքարի մասին ճշմարտությունը պիտի հնչեցվի միջազգային հարթակներում»։
 
Հնարավոր է սա մեկ կամ մի քանի մարդիկ-ի նկարն է
 
 
Հնարավոր է սա 3 մարդ-ի նկարն է

← Վերադառնալ ցուցակին