Լուրեր

Դեռ տաք ենք, լավ չենք գիտակցում այն աղետը, որը կապիտուլյանտը բերել է հայ ժողովրդի գլխին. Արտակ Զաքարյան

27.05.2022

 ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Եթե 2018-21թթ. Հայաստանում չհաստատվեին թրքամետ իշխանությունները, ապա Փարիզի քաղաքապետին այսօր կընդունեին Ստեփանակերտի նախագահական նստավայրում, ոչ թե Գորիսի բակերից մեկում:
 
Նիկոլի կողմից, հանցավոր կերպով հասցված վնասներն ամեն քայլափոխի զգացնել են տալու իրենց: Ու դեռ տաք ենք, լավ չենք գիտակցում այն աղետը, որը կապիտուլյանտը բերել է հայ ժողովրդի գլխին:
 
Հ.Գ. Շնորհակալություն Փարիզի քաղաքապետին` բարոյական աջակցության համար»:
Հնարավոր է սա 2 մարդ, մարդիկ կանգնած են և դրսումը-ի նկարն է
 
 
 
 
 

← Վերադառնալ ցուցակին