Լուրեր
ԱԺ պատգամավորներ Հայկ Մամիջանյանն ու Տիգրան Աբրահամյանը տեսակցել են քաղբանտարկյալ երիտասարդներին
26.05.2022

Այսօր Ազգային ժողովի (ԱԺ) ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Հայկ Մամիջանյանն ու Տիգրան Աբրահամյանն այցելել են, համապատասխանաբար, ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներ, տեսակցել քաղբանտարկյալներին:
168.am-ի հետ զրույցում Հայկ Մամիջանյանն ասաց, որ Տիգրան Աբրահամյանը եղել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, տեսակցել Գոռ Մաթևոսյանին ու Դավիթ Ավագյանին, իսկ ինքն «Արթիկ» ՔԿՀ-ում հանդիպել է Տարոն Մանուկյանին, Գոռ Սարգսյանին, Գևորգ Մուրադյանին ու Արսեն Մարտոյանին:
Պատգամավորը հավաստիացրեց` տղաների կամքն անկոտրում է, նրանք աննահանջ են իրենց պայքարի մեջ։
Առողջական վիճակի մասին մեր հարցին էլ պատասխանեց` առողջական խնդիրներ չունեն։
168.am