Լուրեր

«Որևէ պաշտոնյա, որևէ քաղաքական ուժ լիազորված չէ առանձնաբար որոշել հայրենիքի ապագան…». Տիգրան Աբրահամյան

25.05.2022

 Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արցախի խորհրդարանի 4 խմբակցություններ, համատեղ հայտարարությամբ, արձագանքել են Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանն ու դրան հետևած արձանագրումներին, որում մասնավորապես նշվում է, որ Ստեղծված պայմաններում Հայաստանի Հանրապետության իշխանությունները պարտավոր են առաջնորդվել բացառապես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգային ատյաններում առաջ տանելու և պաշտպանելու դիրքորոշմամբ՝ հիմք ընդունելով 1992թ. հուլիսի 8-ի ՀՀ Գերագույն խորհրդի որոշումը՝ համաձայն որի «Հայաստանի համար անընդունելի է համարվում միջազգային կամ ներպետական ամեն փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ-ն նշված կլինի Ադրբեջանի կազմում»:

 
 
Ե´վ Արցախում, և´ Հայաստանում գործող իշխանությունների համար առաջնահերթ պետք է լինեն հայկական երկու հանրապետությունների կազմավորման մասին հռչակագրերը, 1991թ. սեպտեմբերի 2-ի որոշմամբ ու 1991թ. դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեով ամրագրված արժեքները: Որևէ պաշտոնյա, որևէ քաղաքական ուժ լիազորված չէ առանձնաբար որոշել հայրենիքի ապագան, որի կերտման համար մեր ժողովրդի հազարավոր զավակներ չեն խնայել իրենց կյանքը: 
 
Սա արցախյան քաղաքական ուժերի առաջին կոշտ արձագանքը չի Արցախի հարցով տարվող բանակցությունների և ՀՀ իշխանության արտաքին կուրսի վերաբերյալ, սակայն հատկանշական է, որ դրան միացել է Արցախի գործող նախագահին աջակցող խմբակցությունը, բայց չի միացել ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի խմբակցությունը։
 
 
Փաստորեն Արցախի հարցով նշաձողի իջեցումը, գործընթացում ինքնորոշման իրավունքի բացակայությունը, Արցախը Ադրբեջանի կազմում ՀՀ իշխանությունների դիտարկումն Արցախում ինչ որ մեկին դեռ բավարարում է»։

← Վերադառնալ ցուցակին