Լուրեր
Ընդդիմադիր պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել ԱԳՆ շենք
24.05.2022
Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին ոստիկանները թույլ չեն տալիս մուտք գործել արտաքին գործերի նախարարության շենք։
«Փորձում են կասեցնել պատգամավորների մուտքն ԱԳՆ։ Մենք մտնում ենք շենք՝ հանդիպելու աշխատակիցներին։ Ասում են, որ նախարարն է ցանկանում մեզ հանդիպել, եթե կորոշի մոտենալ, թող գա, լսի, թե ժողովուրդն իր մասին ինչ կարծիք ունի», – լրագրողներին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Հայկ Մամիջանյանը։
Ընդդիմադիր պատգամավորները, ինչպես իրենք հայտարարեցին, ԱԳՆ շենքում պատրաստվում են ժողովրդի անունից ասելու՝ «Դուք երկիրը հերթական անգամ աճուրդի հանելու իրավունք չունեք»։
ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ եթե թույլ չտան նորմալ կերպով մտնել ԱԳՆ շենք, իրենք ուժով են բացելու դուռը։
henaran.am