Լուրեր

Հայկ Մամիջանյանը հրաժարվել է գործուղումից

23.05.2022

 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ամիսներ առաջ կուսակցական դիվանագիտության խողովակով ներգրավվել էի Շվեյցարիայում մեր ազգային օրակարգի առաջխաղացման աշխատանքներում ու, տեղեկանալով, որ նախատեսվում է ՀՀ ԱԺ խորհրդարանական պատվիրակության այց Բեռն՝ որպես ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ցանկություն էի հայտնել ընդգրկվել պատվիրակության կազմում։

 
 
Հաշվի առնելով Արցախի շուրջ սրընթաց հակահայկական զարգացումները եւ համաժողովրդական շարժման վճռորոշ փուլը՝ կմնամ Երեւանում՝ քույրերիս եւ եղբայրներիս կողքին։
 
Միեւնույն ժամանակ կշարունակեմ օգտակար լինել մեր երկրին արտաքին ճակատում՝ այս անգամ հեռավար եղանակով»։

← Վերադառնալ ցուցակին