Լուրեր

«Այ ձեր ցավը տանեմ… կամ Նիկոլին կո՞ղմ ես, կամ՝ դեմ. կողմ ես՝ պարզ ասա ես ու Ալիևը ուզում ենք Նիկոլը մնա». Էդուարդ Շարմազանով

21.05.2022

ՀՀԿ ԳՄ անդամ  Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայաստանում ի՞նչն է շատ՝ խորհուրդ տվող «ծակ պրոֆեսորները»։

 
 
Պողոսի ելույթը լավը չէր, Մարտիրոսը՝ շատ է քայլեցնում, եթե Վաղոն հարթակում չլինի՝ շատ մարդ կգա ու տենց շարունակ…
 
Այ ձեր ցավը տանեմ… կամ Նիկոլին կո՞ղմ ես, կամ՝ դեմ։
 
 
Կողմ ես՝ պարզ ասա  ես ու Ալիեւը ուզում ենք Նիկոլը մնա։
 
Դեմ ես ՝ արի ու պայքարի հրապարակում։
 
Ֆրանսիայի հրապարակի հարթակը դուրդ չի գալիս՝ կողքի հրապարակում քո կողմնակիցների հետ պայքարի, բայց պայքարող մարդկապց հերիք է անուն կպցնես։
 
Հ.Գ. Հանդիպում ենք 18:00-ին՝ Ֆրանսիայի հրապարակում»։

← Վերադառնալ ցուցակին