Լուրեր
Վաղը Բրյուսելում տեղի է ունենալու թուրքերն ու նիկոլականներն ընդդեմ հայ ժողովրդի պայքարի երկրորդ ռաունդը. Արտակ Զաքարյան
21.05.2022

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վաղը հավաքվում են Բրյուսելում, որպեսզի վերահաստատեն Արցախը Ադրբեջանին հանձնելու և Հայաստանի որոշ տարածքներ թրքացնելու նիկոլական հանձնառությունը: Նիկոլը Բրյուսելում նորից հայտարարելու է, որ որպես հայ ժողովրդի պատմության բացառիկ հակահայ երևույթ` պատրաստ է շարունակել Հայն ու Հայաստանը կործանելու իր ստանձնած գործը:
Վաղը Բրյուսելում տեղի է ունենալու թուրքերն ու նիկոլականներն ընդդեմ հայ ժողովրդի պայքարի երկրորդ ռաունդը:
Աստված վերջապես թող վճռականություն և ուժ տա սեփական ցավին անտարբեր մեր ժողովրդին:
Ոտքի ելե´ք, մեզ ոչ ոք իրավունք չի տվել դառնալ Նիկոլի և իր դավադիր խունտայի գերին ու զոհը»: