Լուրեր

Նույնիսկ «Ֆրիդոմ հաուսը» չի կարող ձեզ փրկել պետական դավաճանության հոդվածի հետ առերեսվելուց. Արտակ Զաքարյան

21.05.2022

 ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Որովհետև Գերմանիայում հայրենիքը հանձնելը, պետության շահերը թշնամուն զոհաբերելը, սեփական ժողովրդին բազմակի անգամ խաբելը, կորտեժով մարդ սպանելը, բանակն ավիրելը, պետություն քանդելը, պաշտոնապես զրպարտելը` ծանր հանցագործություններ են: Դրանցից որոշների համար` այնտեղ ցմահ դատապարտում են:
 
Իսկ մեզ մոտ, բարձրաստիճան պաշտոնյաների վերոթվարկյալ հանցանքների համար առայժմ միայն հայհոյում են, ու շատ ճիշտ են անում:
 
Առայժմ բավարարվեք հանրության հայհոյանքներով` մինչև կգա արդար դատարանի առաջ կանգնելու ժամանակը: Նույնիսկ «Ֆրիդոմ հաուսը» չի կարող ձեզ փրկել պետական դավաճանության հոդվածի հետ առերեսվելուց»:
Ինչո՞ւ Գերմանիայում ծանր վիրավորանքը կարող է պատժվել,իսկ մեզ մոտ՝ ոչ․Գաբրիելյանը՝ «Freedom House»–ին
 
 
NEWS.AM
Ինչո՞ւ Գերմանիայում ծանր վիրավորանքը կարող է պատժվել,իսկ մեզ մոտ՝ ոչ․Գաբրիելյանը՝ «Freedom House»–ին
 

← Վերադառնալ ցուցակին