Լուրեր

Իշխանությունը փողոցում է. Մարգարիտ Եսայան

17.05.2022

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իշխանությունը փողոցում է

 
Երկրում  նոր վերածնունդ է, մարդիկ դուրս են եկել հանուն Հայաստանի, չկան կուսակցական եւ այլ ամբիցիաները, բոլորը հավասար են․․․․
Այսօր քաղաքը  պարալիզվեց եւս մեկ անգամ։
Ոստիկանական խմբերը չէին հասցնում  լինել տեղերում, մի տեղում բրջվում էին, ահազանգ էր գալիս,  վազում են մեկ այլ թեժ կետ․․ Ոստիկաններին  այսօր մենք խենթացրինք․․․․։
 
Նկատելի է, որ   հիմնական մասը, իրական ոստիկանները, հոգով մեզ հետ են, ամաչում են, որ   մեզ քաշքշում են, բռնում․․Ակնհայտ էր, որ ունեին հրահանգ, որքան հնարավոր է շատ մարդ բռնել, հա, բռնեցին երրեւի 300 մարդ․․Էդ էլ էն վախկոտին կզեկուցեն․․բայց, հո բոլորիս չեն կարող բռնել, հայտնի երգի պես՝ մեկն ընկնում է, տասը՝ ելնում․․․․
Գնալու ես,  արդեն  չկաս․․․հըլը քեզ թափ տուր, կիսված-ընկած ես․․․Վերջին շունչդ է․․․․
Հրաժարականիդ մեջ  նայի ուղղագրական սխալներ չանես, ամոթ ա․․․»:

← Վերադառնալ ցուցակին