Լուրեր
«Նիկոլ, էս ի՞նչ օրն ես ընկել, որ մնացել ես Բաքվի քարոզչության պաշտպանության հույսին»․ Էդուարդ Շարմազանով
16.05.2022
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ադրբեջանում անհանգստացած են ուժգնացող հականիկոլական շարժումուց։
Բանը հասել է նրան, որ Բաքուն ուղիղ հայտարարում է՝ այդ մարդիկ չպետք է գան իշխանության ու նրանց հետ մենք չենք բանակցի։
Փաստորեն մեր ազգային պայքարը լուրջ սպառնալիք է Էրդողան-Ալիեւ-Փաշինյան հակահայկական օրակարգի իրագործմանը։
Ուրեմն շարժումը ճիշտ ուղու վրա է։
Պետք է է՛լ ավելի մեծացնել ճնշումը, որ թշնամին իմանա՝ հայը ծնկի երբեք չի գալու։
Նիկոլ, էս ի՞նչ օրն ես ընկել, որ մնացել ես Բաքվի քարոզչության պաշտպանության հույսին։
Իսկ դո՞ւք, այ դրան ծառայողներ, վաղն ի՞նչ եք ասելու ձեր սերունդներին… ասելու եք՝ պապիկը, էրդողանն ու ալիևը նույն գործն էին անո՞ւմ…
Ասել մեր լոռեցիքին՝ մի բուռ խոտ ուտեիք, ավելի լավ է»։