Լուրեր
«Պուտին-Փաշինյան հանդիպման բացակայությունը՝ հայ-ռուսական իրական դաշնակցային օրակարգի բացակայության ցուցիչ է». Էդուարդ Շարմազանով
16.05.2022

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Պուտին-Փաշինյան հանդիպման բացակայությունը՝ հայ-ռուսական իրական դաշնակցային օրակարգի բացակայության ցուցիչ է։
Կամ Նիկոլն է «изгой» հռչակվել, կամ էլ ՝ նա որոշել է փոխել արտաքին վեկտորը։
Երկու դեպքում էլ Հայաստանը չի շահում։
Հետեւաբար՝ վաղվանից ավելի մեծ թափով պետք է պայքարել հակապետական կապիտուլյանտ ռեժիմի դեմ»։