Լուրեր

«Ծիծաղելի եք, պարոնայք»․ Էդուարդ Շարմազանով

13.05.2022

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ծիծաղելի եք, պարոնայք։

Դուք պատկերացնո՞ւմ եք, սրանք 2012 թվականի դեպք են հիշել ու պեղել,որն այս պահին չեմ էլ մտաբերում, բայց 2012 թվականին, ըստ իրենց՝ գեյ կամ ոչ ավանդական կողմնորոշում ունեցող մարդկանց ակումբի վրա ազգային, պահպանողական հայացքներ ունեցող երիտասարդներն ինչ-որ հարձակում են արել, և ըստ իրենց, ես էլ անձնական երաշխավորություն եմ տվել, որ նրանց խափանման միջոցը փոխեն։
 
Իմ պատգամավորական գործունեության ընթացքում տասնյակ, եթե ոչ՝ հարյուրավոր մարդկանց անձնական երաշխավորություն եմ տվել՝ օգտվելով իմ պատգամավորի լիազորությունից։
Հիմա ի՞նչ, եթե հիմա էլ լինի նման ազգային երիտասարդների խափանման միջոցը անձնական երաշխավորությամբ փոխել՝ օրենքով սահմանված կարգով կերաշխավորեմ, բա հո չե՞մ ծափահարելու,որ գնան կալանքի:
 
Բայց սրանց կանչելու նպատակը ո՞րն էր, ի՞նչ էր՝ այդպես էլ չհասկացա։
 
Ռեժիմի տարրական բանսարկությունն է, երեւի հրահանգ է եկել, որ օրը մեկին, մի թղթով կանչեն։
 
Վաղն էլ կարող է կանչեն ու ասեն՝ 1896 թվականին ինչ-որ բան է եղել՝ դուք տեղյա՞կ եք։
 
Սա անիմաստ, անհեթեթ ու ծիծաղելի վարքագիծ է»։

← Վերադառնալ ցուցակին