Լուրեր

«Մարդիկ կան Նիկոլին «պոլի շորի» նման ծառայել են, հիմա եկել նիկոլիզմի դեմ ու պետական շահից են խոսում․․․ գոնե հիմա «ոտքի տակ մի ընկեք»»

12.05.2022

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մարդիկ կան Նիկոլին «պոլի շորի» նման ծառայել են, հիմա եկել նիկոլիզմի դեմ ու պետական շահից են խոսում։

 
 
Արա, դուք ո՞ւր, պետական շահն ո՞ւր։
 
Հայաստանի կապիտուլյացիան 2020-ի նոյեմբերի 9 -ին է հայտարարվեր, բայց սկսվել է, երք 2018-ի ապրիլին Սերժ էիք «մերժում» ու հետո «պետականությանը» ծառայելու պատրվակով Նիկոլ էիք գովում ու իր ռեժիմին ծառայում։
 
 
Գոնե հիմա խելոք լռեք ու «ոտքի տակ մի ընկեք»։
 
Ասել եմ ու կասեմ՝ ավելի լավ է անհույս նիկոլական լինել, քան տարբեր իշխանությունների մարմնի զանազան մասերում ծվարած էակներ։
 
Հ.Գ. Սա իմ մասնավոր կարծիքն է։
 
Ո՞վ հարց ունի էս մասով՝ ինձ դիմեք։
 
Կուսակցությունը չխառնեք։
 
Նվիրվում է բոլոր նրանց, ովքեր տեսան իրենց այս գրառման մեջ։
 
Առանց կապիտուլյանտների Հայաստան»։

← Վերադառնալ ցուցակին