Լուրեր
Նիկոլի գործընկերներն հրապարակային ասում են, որ նա փոխում է Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը դեպի Արեւմուտք, իսկ իրականում ՝ Թուրքիա․ Շարմազանով
12.05.2022

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նիկոլի գործընկերներն հրապարակային ասում են, որ նա փոխում է Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը դեպի Արեւմուտք, իսկ իրականում ՝ Թուրքիա։
Վերջին օրերին հակառուսական ընդգծված հայտարարություններով են հանդես գալիս Նիկոլի արտախորհրդարանական «սազանդար-հաճախորդները»։
Նիկոլը լռում է դեռ, բայց այցելում է հակառուսական երկիր։
Ասել ու ասում եմ՝ Հայաստանը պետք է ամրապնդի իր քաղաքական, անվտանգային ու տնտեսական կապերը դաշնակից Ռուսաստանի հետ։
Հակառակը՝ Թուրքիան է։
Հերիք է մասնակցեք նատոական խարդավանքներին, դրանով Հայաստանն ուղիղ դնում եք թուրքական ազդեցության տակ։
Ու որպեսզի դա չլինի՝ Նիկոլին պետք է ճանապարհել իշխանությունից»: