Լուրեր

Ֆրանսիայի հրապարակը դարձել է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի այն վայրը, որտեղից սկսվում է արևածագը. Արտակ Զաքարյան

12.05.2022

 ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Ֆրանսիայի հրապարակը դարձել է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի այն վայրը, որտեղից սկսվում է արևածագը: Հույս, հավատ և ամենօրյա համբերատար պայքար: Այլ բան պետք չէ դավադիր կապիտուլյանտից ազատվելու համար:
 
Որքան Նիկոլն ավելի շատ է կառչում իր արյունոտ ու կործանարար աթոռից, այնքան ավելի են ոգևորվում ադրբեջանցիներն ու թուրքերը: Թուրքը թույլ չի տալու, որ Նիկոլը հրաժարական տա, իսկ մենք թույլ տալու՞ ենք, որ դրանք Հայաստանում իրենց կառավարությունն ունենան:
 
Հ.Գ. Ի՞նչ եք կարծում, միայն Հոլանդիայի հայ համայնքու՞մ են Նիկոլի մասին այդպես մտածում, թե՞ ամբողջ Սփյուռքում»:

← Վերադառնալ ցուցակին