Լուրեր
«Ըստ տարբեր շշուկների` Նիկոլին ստիպում են` կամ ստորագրիր ու հրաժարվիր Արցախից և հայկական անկլավներից, կամ քեզ փոխարինող գտիր ու գնա»․ Զաքարյան
12.05.2022

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Օր-օրի կապիտուլյանտ ռեժիմի խուճապն ավելի ցայտուն է դառնում: Արդեն, կարելի է ասել, ժողովուրդն է իրադրության տերը:
Ըստ տարբեր շշուկների` Նիկոլին ստիպում են` կամ ստորագրիր ու հրաժարվիր Արցախից և հայկական անկլավներից, կամ քեզ փոխարինող գտիր ու գնա: Երկու դեպքում էլ Նիկոլը վախենում է Ֆրանսիայի հրապարակում ամեն օր հավաքվող հայրենատեր մարդկանցից:
Նոր կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրելը կլինի իր վերջը` բոլոր առումներով: Իսկ նոր կապիտուլյացիոն թուղթը ստորագրող փոխարինող` նույնիսկ իր թիմում, ասում են չի գտնում»: