Լուրեր
«Թուրքը թույլ չի տալու, որ Նիկոլը հրաժարական տա, իսկ մենք թույլ տալո՞ւ ենք, որ դրանք Հայաստանում իրենց կառավարությունն ունենան». Արտակ Զաքարյան
11.05.2022

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ֆրանսիայի հրապարակը դարձել է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի այն վայրը, որտեղից սկսվում է արևածագը: Հույս, հավատ և ամենօրյա համբերատար պայքար: Այլ բան պետք չէ դավադիր կապիտուլյանտից ազատվելու համար:
Որքան Նիկոլն ավելի շատ է կառչում իր արյունոտ ու կործանարար աթոռից, այնքան ավելի են ոգևորվում ադրբեջանցիներն ու թուրքերը: Թուրքը թույլ չի տալու, որ Նիկոլը հրաժարական տա, իսկ մենք թույլ տալո՞ւ ենք, որ դրանք Հայաստանում իրենց կառավարությունն ունենան:
Հ.Գ. Ի՞նչ եք կարծում, միայն Հոլանդիայի հայ համայնքո՞ւմ են Նիկոլի մասին այդպես մտածում, թե՞ ամբողջ Սփյուռքում:»