Լուրեր

«Ժողովուրդ ջան, սրանց սադրանքներին մի տրվեք». Էդուարդ Շարմազանով

10.05.2022

ՀՀԿ ԳՄ անդամ  Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով Ֆրանսիայի հրապարակում այսօր  տեղի ունեցած միջադեպին, ֆեյսբուքյան իր էջում գրել է․  «Ժողովուրդ ջան, սրանց սադրանքներին մի տրվեք։

 
Ատելությունն ու բռնությունը նիկոլականների զենքն է, այն դատապարտելի է և  պետք է մերժելի լինի շարժման ներկայացուցիչների մոտ։
 
Դագաղներ ու սև լենտեր հանելը, ընտանիքի վրա հարձակվելը սրանց փեշակն է։
 
Սրանք ցանկացած ստորության պատրաստ են, ուստի խնդրում եմ զսպվածություն ցուցաբերել ու սադրանքների կուտը չուտել։
 
Մերժենք բռնությունն ու ատելությունը՝ մաքրելով Հայաստանն այդ ստոր դրսեւորումից»։

← Վերադառնալ ցուցակին