Լուրեր
«Նիկոլի դհոլչի բուծող ու դեռ սխալմամբ դատախազություն անվանվող երևույթը կատարում է միայն Նիկոլի վախերը փարատելուն ուղղված գործողություններ». Աննա Մկրտչյան
10.05.2022
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նիկոլի դհոլչի բուծող ու դեռ սխալմամբ դատախազություն անվանվող երևույթը կատարում է միայն Նիկոլի վախերը փարատելուն ուղղված գործողություններ։
Դհոլչիների հիմնարկը ձևի համար անգամ ոչինչ չի արել ընտրությունների ժամանակ քրեաօլիգարխների ախրանիկների կողմից քաղաքացիների ծեծի ենթարկելու դեպքերով։
Դհոլիչների հիմնարկը ձևի համար անգամ ոչինչ չի արել դիմակավորված սև հագուստով խաղաղ ցույց անող քաղաքացիների ծեծող բանդայի հայտնաբերման համար։
Դհոլիչների հիմնարկը ձևի համար անգամ ոչինչ չի արել պարզելու թե աշխատանքային ժամին համայնքային ծառայողներ և վարչական ղեկավարներ ինչ իրավասությամբ են ոստիկանների հետ խաղաղ ցույցեր ցրում։
Դհոլիչների հիմնարկը ձևի համար անգամ ոչինչ չի արել հասկանալու համար, թե ինչ նպատակով են տարբեր տեսանյութերում մանրումիջին քպ-ականներ փող տալիս հետագայում սադրանք հրահրածներին։
Դե նիկոլի հանցանքների մասին չեմ էլ խոսում։ Դրանք դհոլչուն պետք են առևտրային հարաբերությունները ճիշտ կետի հասցնելու համար։
Դհոլչի, երկրորդ ժամկետ չգիտեմ, բայց քպ մասնիկ դու էլ ես դառնալու՝ Քրեական Պատասխանատվության ենթարկվելու տեսքով։ Հիմա կարող ես առանց շեղվելու 2-րդ ժամկետի համար ծնկես, քանի որ դրա բոլոր նախադրյալները ստեղծել ես։ Ձեռի հետ էլ դուդուկ նվագել սովորի»։