Լուրեր

Բազմահազարանոց հանրահավաքների միայն 9-րդ օրը որոշեցին, որ շտապօգնություն պետք է. Աննա Մկրտչյան

09.05.2022

 ԱԺ «Պատիվ ունեմ» խմակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Բազմահազարանոց հանրահավաքների միայն 9-րդ օրը որոշեցին, որ շտապօգնություն պետք է։
9 օր մեզ համոզում էին, որ պետք չի շտապօգնության ներկայությունը։
 
Աշխատեք 9 օր այլևս չսպասել նիկոլի հրամաններից շեղվելու և իրավունքի ու բարոյականության դաշտ գալու համար։
 
Հ.Գ. Եթե բժիշկներն առաջին օրվանից լինեին գործուղված ինչպես բերետավորները, գուցե ՀՀ քաղաքացու կյանքը հաջողվեր փրկել:
 
Գիտենք որ հայի կյանքը նիկոլի համար գրոշի արժեք չունի, բայց ինքն ամեն կորսված կյանքի համար պատասխան է տալու։
Updated: ինչպես միշտ ավելի լավատես էի քան նիկոլական իրականությունն է։ Այս շտապօգնության մեքենան փաստորեն որևէ կապ չունի ոչ պետական ոչ էլ տեղական իշխանությունների հետ։ Նրանք շարունակում են մնալ նիկոլահպատակ, հետևաբար նաև նրա պատիժը կիսելու հեռանկարով»։
Հնարավոր է սա 1 անձ և դրսումը-ի նկարն է
 
 
 
 
 

← Վերադառնալ ցուցակին