Լուրեր
Ինչպիսին «վարչապետն է», այնպիսին էլ նրան «սատարողներն» են․ Մարգարիտ Եսայան
08.05.2022
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Դիմադրության շարժման իմ ընկերների առաջ դեպի Գյումրի մի խումբ քաղաքացիներ փակել են ճանապարհը․․ափսոս, այնտեղ չեմ, առողջական պատճառով․․․երկու նկատառում՝ նիկոլիկը հատուկ հրահանգել է , որ հենց Գյումրի մեր մուտքը արգելվի, դա էդ սրիկայի համար հատուկ կարեւոր է, ինքը Գյումրիից է սկսել իր դժոխային երթը եւ հիմա հանձնարարել է փակել ճանապարհը մեր առաջ․․․Նայում եմ ռեպորտաժները, էդ խեղճուկրակ մարդկանց, որ անգիր արած նախադասություններ են հնչեցնում եւ պատգամավորների տրամաբանական հարցադրումներին չեն կարողանում հոդաբաշխ պատասխան տալ, նիկոլիկը դարձյալ դարձրել է թիրախ...Ամոթ քեզ, սրիկա․․.
Ճամփա փակես-չփակես, քո վերջը եկել է, գնալու ես․․․Պարզապես խելքդ գլուխդ հավաքի եւ գնա առանց եղբորը եղբոր դեմ հանելու, Գնա, ճիվաղ․․․Մարդկանց մի դրդիր մեկմեկու դեմ հանուն քո զզվելի ներկայության․․.Գնալու ես...Հաստատ․․.Իսկ ոստիկաններին մեկ բան ունեմ ասելու՝ հերիք է ձեզ շլանգի տեղ դնեք, դուք նախապես գիտեիք ավտոերթի մասին եւ օրենքով սահմանված կարգով պարտավոր էիք հսկել ճանապարհը, բաց պահել եւ թույլ չտալ այլ մարդկանց կուտակումներ այդ ճանապարհին․․․․Ամոթ է, պարոնայք սպաներ , հերիք եղավ, բավ է աղավաղեք սպայի եւ համազգեստի պատիվը անպատիվներին պաշտպանելու համար․․․
Ամենաեղկելին այն է, որ արցախյան բոլոր պատերազմներին մասնակցած տղաներին, նաեւ՝ 44-օրյային, ինչ-որ մարդիկ ասում են՝ գնացեք Ղարաբաղ...Հերիք է, բավ է, այս անկիրթությունը եւ անուղեղությունն այլեւս դարձել է ճակատագրական մի ամբողջ ժողովրդի եւ պետականության համար․․․
Չեմ ուզում վատ բան ասել, բայց, ակնհայտ է՝ ինչպիսին «վարչապետն է», այնպիսին էլ նրան «սատարողներն» են․․․»։