Լուրեր
«Ողորմելի շանտաժներդ էլ չեն աշխատելու». Էդուարդ Շարմազանով
08.05.2022
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նիկոլ, շուտով կարո՞ղ է ասես՝ Երևանի կենտրոնում ադրբեջանական դրոշ տեղադրեք ու կհաստատվի խաղաղություն։
Այ կապիտուլյանտ, գերիների հարազատներին համոզել ես, թե իբր ադրբեջանական դրոշ այրելու պատճառով իրենց որդիները դեռ Բաքվում են։
Դու էիր ասում 1-2 ամսից կգան գերիները… բա բերեիր, 1 տարի անցել է։Հաջորդ քայլդ ո՞րն է լինելու …մարդկանց հորդորելը ադրբեջանական դրոշներով երթ իրականացնելը։
Մ դկանց ցավի վրա հակապետական ու լկտի մանիպուլյացիա ես անում։ Գերիները քո պատճառով են հայտնվել Բաքվի բանտերում։
Եթե սրտիդ դարդ է եղել թշնամու դրոշ այրելը՝ ադրբեջանական դրոշը վերցրու ու ինքդ գնա Բաքու։ Հայաստանի ադրբեջանացում չի լինելու։ Ողորմելի շանտաժներդ էլ չեն աշխատելու»։
Հիշեցնենք, որ դեպի Գյումրի տանող ճանապարհին դեռևս իրավիճակը լարված էր: Իշխանությունները սադրիչ խմբեր էին տեղում կենտրոնացրել, որոնք խոչընդոտում էին, որպեսզի ընդդիմության նախապես հայտարարված ավտոերթի մասնակիցները հասնեն Գյումրի: Իշխանությունները նաև իրենց սատարող որոշ լրատվամիջոցներ էին գործուղել դեպքի վայր:
Ժամը 12:25-ի դրությամբ ընդդիմադիրները փորձում էին ճանապարհը բացել, սակայն իշխանությունների կողմից ուղարկված սադրիչ խմբերը ճանապարհատրանսպորտային բետոնյա նշանները քարշ տալով՝ փակում էին ճանապարհի երթևեկելի հատվածը, իրենց հետ բերված ձվերով հարվածում էին ավտոերթի մասնակիցներին: Տասնյակ ոստիկաններ, կարմիր բերետավորներ էին բերվել դեպքի վայր:
Սադրիչ խմբերը պոկում էին համաժողովրդական ավտոերթի մասնակից ավտոմեքենաների վրա փակցված Հայաստանի և Արցախի դրոշները, քարեր էին նետում մասնակիցների, ավտոմեքենաների ուղղությամբ, հայհոյանքներ տեղում: Ընդդիմադիրները վանկարկում էին՝ «Առանց թուրքի Հայաստա՛ն», «Նիկոլ, դավաճա՛ն», «Թուրքի կոշիկ լպստողնե՛ր…»:
Սադրիչների խոսակցություններից պարզ է դարձել, որ Գյումրիում ևս բախումներ և նոր սադրանքներ է նախապատրաստել իշխանությունը: