Լուրեր

Եթե սրտիդ դարդ է եղել թշնամու դրոշ այրելը՝ ադրբեջանական դրոշը վերցրու ու ինքդ գնա Բաքու. Շարմազանով

08.05.2022

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

 «Նիկոլ, շուտով կարո՞ղ է ասես՝ Երեւանի կենտրոնում ադրբեջանական դրոշ տեղադրեք ու կհաստատվի խաղաղություն։

 

Այ կապիտուլյանտ,գերիների հարազատներին համոզել ես,թե իբր ադրբեջանական դրոշ այրելու պատճառով իրենց որդիները դեռ Բաքվում են։

 

Դու էիր ասում 1-2 ամսից կգան գերիները...բա բերեիր ,1 տարի անցել է։

 

Հաջորդ քայլդ  ո՞րն էլինելու …մարդկանց հորդորելը ադրբեջանական դրոշներով երթ իրականացնելը։

Մարդկանց ցավի վրա հակապետական ու լկտի մանիպուլյացիա  ես անում։

 

Գերիները քո պատճառով են հայտնվել Բաքվի բանտերում։

Եթե սրտիդ դարդ է եղել թշնամու դրոշ այրելը՝ ադրբեջանական դրոշը վերցրու ու ինքդ գնա Բաքու։

Հայաստանի ադրբեջանացում չի լինելու։

Ողորմելի  շանտաժներդ էլ չեն աշխատելու»։

← Վերադառնալ ցուցակին