Լուրեր

Մենք մի օր բարձրանալու ենք ՇՈւՇԻ. Արտակ Զաքարյան

08.05.2022

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

 «Ինչպես հրեա ժողովրդի համար Երուսաղեմն է, այնպես էլ հայ ժողովրդի համար` Շուշին: Հրեան իր հարսանեկան արարողության ծիսակատարության ընթացքում է երդվում երբեք չմոռանալ Երուսաղեմը: Հրեաներն, անկախ նրանից թե աշխարհագրորեն որտեղ են գտնվում, Երուսաղեմ գնալիս ասում են` «անի օլե լա Երուշալայմ» (ես բարձրանում եմ Երուսաղեմ): 

 

Ես վստահ եմ, որ ազգակործան-դավաճան նիկոլին հեռացնելուց հետո, կրիկին վերականգնելու ենք մեր համազգային նպատակները: 

Մենք դեռ բարձրանալու ենք Շուշի:

Տոնդ շնորհավոր, հայ մա´րդ: Շուշին քո հպարտության մեծ տոներից մեկն է եղել և այդպիսին էլ մնում է: Նիկոլն այն ժամանակավորապես նվիրել է իր եղբայր թուրքերին: Նվիրել է բառիս բուն իմաստով: Նա պղծել է մեր սրբազան հաղթանակը, և դրա համար կրելու է ծանրագույն պատիժ (իրեն աջակից թայֆայի հետ միասին):

 Հայ ժողովուրդն անպարտելի է, իսկ ոգին` անկոտրուն: 

Միևնույն է, մենք մի օր բարձրանալու ենք ՇՈւՇԻ»:

← Վերադառնալ ցուցակին